ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները Հայաստանից հեռանում են՝ իրենց հետ տանելով ոչ միայն հուշեր մեր երկրի մասին, այլ նաեւ փոփոխված շատ մեծ տեղեկատվական բազա։ Այս մասին հունիսի 20-ին NEWS.am-ի եւ Aravot.am –ի թղթակիցների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը։

«Կարծում եմ, որ մենք հասանք մեր նպատակին։ Որպես պատգամավոր՝ ես պետք է ասեմ, որ ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակները հայաստանի մասին տեղեկության մեծ բաց ունեն, եւ այդ առումով մենք կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը, որպեսզի ոչ միայն պետական մարմինները խոսեն Հայաստանի մասին, այլ նաեւ փորձագիտական համայնքը։ Մենք կարողացանք Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների համար հնարավորություն ստեղծել, որպեսզի նրան բարձրացնեն իրենց հուզող հարցերը»,- նշեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանում հունիսի 20-ին ավարտվեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյա Rose-Roth սեմինարը։ Նշենք, որ սեմինարին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների աննախադեպ մեծ քանակով պատվիրակներ՝ 160 մարդ։