Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 20-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 SL 909 համարանիշի (վարորդ՝ 74-ամյա Մ. Գ.) ավտոմեքենան եւ «Սուզուկի» մակնիշի ՕՕ 888 համարանիշի (վարորդ 32-ամյա Կ. Գ.) մոտոցիկլետը. վերջինից առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Մ.Գ.-ը եւ Կ.Գ.-ը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ: Բժիշկները Մ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, ով ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել բժշկական կենտրոնից, իսկ Կ.Գ.-ի վիճակը  գնահատվել է միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը եւ  իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: