Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմին հունիսի 20-ին տագնապ են հնչեցրել՝ ՄՏԿ-ի ամերիկյան հատվածի համակարգչային խափանման պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թռիչքների կառավարման ռուսական կենտրոնի աղբյուրը:
Ներկայում կայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Արտակարգ իրավիճակը հաղթահարելու գործում ամերիկյան Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնին օգնել են մոսկովյան կենտրոնի մասնագետները:
Հունիսի 20-ի ժամը 3-ի սահմաններում միջադեպը հարթվել է, ինչից հետո ամերիկյան հատվածում համակարգիչը վերականգնել է աշխատանքը:





























