Բրիտանացի փորձագետների հավաստմամբ, Միացյալ Թագավորությունում տարեցտարի աճում է տղամարդկանց էսկորտ-ծառայությունների պահանջարկը:

Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 21-րդ դարում տղամարդկանց շրջանում սեքս-արդյունաբերությունն աճում է եւ, հնարավոր է, մի քանի տարի անց դրանց թիվն ավելի մեծ լինի, քան կանանց էսկորտ-ծառայություններինը:

Informing-ի փոխանցմամբ, հետազոտության հեղինակները նշել են, որ տղամարդկանց սեռական ծառայություններից օգտվում են տարբեր մասնագիտության տեր կանայք՝ բժիշկներ, իրավաբաններ, հաղորդավարներ:

Մասնագետները նաեւ համացանցում մեծ քանակությամբ հայտարարություններ են գտել, որոնցում տղամարդիկ կանանց սեռական բնույթի ծառայություններ են առաջարկում: