Գիտնականները պարզել են, որ լավ բանավոր հիշողություն ունեցող երեխաներն ավելի լավ են ստում, քան բանավոր տեղեկությունը հիշելու հետ կապված խնդիրներ ունեցող նրանց հասակակիցները:

Հոգեբանների անցկացրած հետազոտությանը 6-7 տարեկան երեխաներ են մասնակցել: Նրանց ասել են, որ պետք է թղթի վրա պատկերված հնարավորինս մեծ թվով մուլտֆիլմերի հերոսների անուններ նշեն: Հետո երեխաներին որոշ ժամանակ մենակ են թողել՝ արգելելով շրջել թղթերը, քանի որ դրանց հակառակ կողմում նշված են եղել ճիշտ պատասխանները:

Փորձի առանձնահատկությունն այն է եղել, որ թղթի վրա պատկերված հերոսները մտացածին են եղել, իսկ դա նշանակում է, որ երեխաները չէին կարող նշել նրանց անունները՝ առանց թղթին նայելու: Հարցերին պատասխանելիս ակնհայտ է դարձել, որ ճիշտ պատասխանողները խարդախություն են արել:

Ըստ Gazeta-ի, փորձի մասնակիցների հիշողության վերլուծության արդյունքում պարզվել է. ամենից հմտորեն ստել են զարգացած բանավոր հիշողություն ունեցող երեխաները:

Աշխատանքի հեղինակները վստահ են, որ իրենց եզրահանգումները գիտնականները կօգնեն հետագայում ուսումնասիրել ստի ֆենոմենը: