Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մտադիր է այլեւս չդասավանդել ՀՊՃՀ-ում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընդհանրապես դուրս է գալու Պոլիտեխնիկից, քանի որ այդպես է ճիշտ համարում:
Իսկ թե ինչով է զբաղվելու, նա կարճ պատասխանեց՝ «կյանքը ցույց կտա»: Հնարավո՞ր է նա արտագաղթի Հայաստանից հարցին էլ նախկին ռեկտորը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ Հայաստանը իր հայրենիքն է, չի արտագաղթի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց ՀՅԴ-ական Ոստանիկ Մարուխյանը: Հունիսի 20-ին, հոգաբարձուների 31 անդամներից 19-ը ՀՊՃՀ ռեկտորի գաղտնի ընտրություններում քվեարկել է Ոստանիկ Մարուխյանի օգտին, իսկ 12-ը՝ Հովհաննես Թոքմաջյանի, 1 քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել:





























