Հունիսի 21-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ածնկալ» կոչվող ձորում վիճաբանություն է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, նշված ձորում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է 25-ամյա Կարապետ Մ.-ի դեմքին` աչքի մասում պատճառելով վնասվածք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Կարապետ Մ.-ին բռունցքով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 28-ամյա Կարեն Պ.-ն:

Կատարվում է հետաքննություն: