Ավստրալիայի մայրաքաղաք Կանբեռայում կողաշրջվել է 500 ոչխար տեղափոխող բեռնատարը, գրում է The Canberra Times-ը։
Կայքի տեղեկություններով՝ 44-ամյա վարորդը չի կարողացել պահել ղեկը ոլորանների վրա։ Կենդանիները ծանր վնասվածքներ են ստացել։ 150 ոչխարի ստիպված են եղել քնեցնել։ Վարորդը նույնպես հոսպիտալացվել է, գրում է Gazeta-ն։





























