Հունիսի 20-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9.7 կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 29-ամյա Միխայիլ Գլազովը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Կատարվում է քննություն:





























