Ֆիջիի հանրապետությունը դարձել է առաջին պետությունը, որի տարածքում լողացող պիցցերիա է բացվել: «Cloud 9» անվանումով հաստատությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի մեջտեղում, Բերանաուի նավահանգստից 40 րոպե հեռավորությամբ:
Ըստ Kedem-ի, լողացող պիցերիայում ավանդական փայտե վառարաններ կան. միայն դրանցում է հնարավոր շատ համեղ պիցցա պատրաստել: Պիցցայի համար թարմ ձուկ եւ այլ ծովամթերք են օգտագործում, սակայն զբոսաշրջիկներին նաեւ ավանդական բաղադրատոմսերով պատրաստ պիցցա են առաջարկում:
Բացի թարմ պիցցայից, «Cloud 9»-ը հյուրերին առաջարկում է նաեւ լողալ փիրուզե ջրերում, սերֆինգով զբաղվել կամ արեւային լոգանք ընդունել:





























