Ուգանդայի բնակիչը, որը պաշտոնապես ճանաչվել է երկրի ամենատգեղ մարդ, 8-րդ երեխան է ունեցել, հաղորդում է Metro-ն:
47-ամյա Գոդֆրի Բագուման եւ նրա 30-ամյա կինը՝ Քեյթ Նամանդան դուստր են ունեցել, որն ընտանիքի 6-րդ երեխան է: Եւս երկու երեխա Բագուման ունի առաջին կնոջից:
Բագուման տառապում է գիտությանն անհայտ հիվանությամբ: Նա 2002 թվականին մասնակցել է Ուգանդայի ամենատգեղ մարդու մրցույթին եւ հաղթող ճանաչվել:
Այդ հաղթանակից հետո կոշկակար Բագուման փոխել է մասնագիտությունն ու երգիչ դարձել:





























