Մահացել է 111-ամյա Նազար Սինգհը, որը համարվում էր Եվրոպայի եւ Մեծ Բրիտանիայի ամենածեր տղամարդը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը: Թերթը նշում է, որ Սինգհը մահացել է իր ծննդյան օրից 2 շաբաթ անց: Նա ծնվել է Հնդկաստանի Փենջաբ նահանգում 1904 թվականին: Անգլիայում Սինգհն ապրել է 50 տարի: Բրիտանացին ունի 9 երեխա, 34 թոռ եւ 63 ծոռ:

Նազար Սինգհը տեսել է երկու համաշխարհային պատերազմ, Մեծ դեպրեսիան եւ 25 վարչապետ, ասվում է հոդվածում, հաղորդում է Gazeta-ն: