Անկարան հաստատել է «Գազպրոմ»-ին «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածում ինժեներական հետախուզումների թույլտվություն տալու փաստը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչին։
«15.75 մլրդ խ/մ հզորությամբ գազատարի առաջին գծի հետ կապված թուրքական տարածքային ջրերում աշխատանքների թույլտվությունը տրվել է»,- հայտարարել է Բիլգիչը։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտարարություն էր տարածել այն մասին, որ Թուրքիան ընկերությանը համապատասխան թույլտվություն է տվել։




























