Պակիստանում աննախադեպ շոգի հետեւանքով զոհերի թիվը հասել է գրեթե 700-ի: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Իրավիճակի հետ կապված երկրի վարչապետ Նավազ Շարիֆը Տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերի նախարարությանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, պակիստանյան բանակը հրահանգ է ստացել առաջնահերթ օգնության կենտրոններ ստեղծել:

Ըստ Gazeta-ի, Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ զոհերի մեծ մասը խիտ բնակեցված Կարաչի քաղաքից են, որտեղ ջերմաստիճանը հասել է +45°C-ի: