Հարավային Կորեայի հյուրանոցները պատրաստ են վճարել իրենց հաճախորդների ավիատոմսի համար՝ երկիր զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար: Այն նվազել է MERS վիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Տուրօպերատորների ասոցիացիան:
Կորեայի Տուրիզմի ազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն, 2015 թվականի հունիսին օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը կնվազի առնվազն 30%-ով՝ ի տարբերություն 2014թ. նույն ժամանակահատվածի, երբ Կորեա շուրջ 1.26 մլն զբոսաշրջիկ է այցելել:
Ըստ Gazeta-ի, դրա հետեւանքով Հարավային Կորեայի կորուստներն 900 մլն դոլար են գնահատվում: Միաժամանակ, երկրի իշխանությունները բոլոր զբոսաշրջիկներին MERS-ով վարակվելու վտանգի դեմ անվճար բժշկական ապահովագրություն են առաջարկում, որը ծածկում է բժշկական եւ տրանսպորտային ծախսերը:





























