Գիտությունը չափից դուրս ուժեղ հույզերը մեկ անգամ չէ, որ կապել է նորմայից շեղումների հետ։ Նման հուզական հիվանդությունների շարքում առաջին տեղը զբաղեցնում է սերը, իսկ նրանից հետո, ինչպես պարզել են գիտնականները, գալիս է կանացի խանդը։
Մասնագետների կարծիքով՝ հենց կանացի խանդն է հանդիսանում ուղեղի պաթոլոգիա, որը բուժում է պահանջում։
Բժիշկներն առանձնացնում են խանդի մի քանի հիմնական տեսակ. դեպրեսիվ, չափազանցված, պարանոյի եւ ամուսնալուծության վախից առաջացած խանդ։ Պաթոլոգիա բնորոշումը առաջին հերթին վերաբերում է խանդի ագրեսիվ դրսեւորումերին։ Գիտնականները կարծում են, որ խանդի նման բռնկումները պետք է բուժել, ինչպես այլ հիվանդությունները, գրում է Mignews-ը։
Գիտնականները նշում են, որ երբ կինը խանդում է, նրա օրգանիզմում պակասում է սերոտոնին հորմոնի քանակը, որը պատասխանատու է տրամադրության համար։ Այդ բացը լրացնելու համար նա սկսում է սկանդալներ փնտրել, եւ հենց այդ ժամանակ նրա օրգանիզում մեծանում է երջանկության հորմոնի՝ դոֆամինի քանակը։ Գիտնականները պնդում են, որ եթե ժամանակին բուժում չսկսվի, կինը կարող է վարժվել դոֆամինի պակասի լուծման նման մեթոդներին եւ ամենուր սկանդալներ փնտրել։





























