ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 9-16-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
ՈՍԿԻ` գնման գին` 12906.83 (+85.23), բացթողնման գին` 14029.16 (+92.64), ԱՐԾԱԹ` գնման գին` 198.67 (+3.54), բացթողնման գին` 215.95 (+3.85),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17129.42 (+159.96), բացթողնման գին` 18618.93 (+173.86),
ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 5411.24 (+173.62), բացթողնման գին` 5881.78 (+188.72):



























