Նավթի համաշխարհային գներն այսօր՝ հունիսի 24-ին, վերուվար են անում՝ ԱՄՆ-ից «սեւ ոսկու» պաշարների վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների եւ շուկայում նավթի պաշարների գերհագեցման սպասումների ֆոնին, որը կապված է իրանական նավթի համաշխարհային շուկա հնարավոր վերադարձի հետ: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,22 տոկոսով՝ հասնելով 64,47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,08 տոկոսով՝ հասնելով 61,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























