Boeing ամերիկյան ավիակորպորացիայի նախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ Ջիմ ՄաքՔիրնին կհեռանա պաշտոնից հաջորդ տարվա փետրվարին, նրա պարտականություններն արդեն այս տարվա հուլիսի 1-ից կկատարի Դենիս Մյուլենբուրգը, գրում է The Economic Times-ը:

2005 թվականից Boeing-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող ՄաքՔիրնին կմնա տնօրենների խորհրդի նախագահ՝ ապահովելու համար սահուն անցումը ընկերության նոր կառավարմանը, հաղորդում է Gazeta-ն:

51-ամյա Մյուլենբուրգը կորպորացիայում աշխատում է 20 տարի, 2013-ից նա ընկերության փոխնախագահն է եւ օպերացիոն տնօրենը, հաղորդում է Associated Press-ը: