Հունաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգոս Ստատակիսը հայտարարել է, որ մնացել է երկու կամ երեք կետ համաձայնեցնել վարկատուների հետ համաձայնության գալու հարցով, հայտնում է Reuters-ը։

«Մնացել է 2 կամ 3 շատ յուրահատուկ կետ։ Ընդհանուր 50 կետից միայն 3-ն են մնացել»,- հայտարարել է նա, գրում է Gazeta-ն։

Նախարարի խոսքով՝ խոսքը երկարաժամկետ պարտքի մարման  պայմանների, ինչպես նաեւ ԱԱՀ-ի մասին է։