«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է։ Ցուցարարները վերանվաճել են Բաղրամյան փողոցի սկզբնամասը՝ նախօրդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ։

Մնում ենք փողոցում մինչեւ էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման որոշումը չեղյալ համարելը։

Ինչպես նաեւ օրվա ընթացքում կարող եք միանալ Բաղրամյանում ակցիա իրականացնող մասնակիցներին։

Յուրաքանչյուրիս ներկայությունը պարտադիր է»։