Հայտնի դերասան Սերգեյ Դանիելյանy («Յոժ») հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին լուսավոր երիտասարդներ է անվանում, սակայն կարծում է, որ նրանց պայքարի ընթացքը ոչ մի արդյունքի չի հանգեցնի, թեեւ ինքը եւս եղել է նրանց կողքին:

«Կամ պայքարը կմարի, կամ ոստիկանապետը հերթական անգամ Աստծուց ինդուլգենցիա կվերցնի, կխաչակնքի ու տանկերը կքշի մեզ վրա»,-ասել է նա:

Դանիելյանի խոսքով, եթե անգամ ՀԷՑ-ն ազգայնացվի, դրանից ոչինչ չի փոխվի, քանի որ Ռուսաստանը «մեր բոլոր կռանթները կփակի»:

Փոխարենը դերասանն այլ ելք է առաջարկում. «Ապրանքը տալիս են, մի առեք։ Օրական մի ժամ թող լույսերն անջատեն թե տներում, թե գործարաններում։ Դրանից որեւէ վնաս չի լինի մարդկանց, իսկ ՀԷՑ-ը միլիարդների վնաս կկրի։ Ինքը մեր գրպանին է խփում, մենք էլ իր գրպանին խփենք»։  Նա առաջարկում է օրական մեկ ժամով անջատեն լույսերը: