Աղմկոտ փողոցները բացասաբար են անդրադառնում դրանց անմիջական հարեւանությամբ բնակվող մարդկանց առողջության վրա եւ նույնիսկ կարող են հանգեցնել վաղաժամ մահվան: Բրիտանացի մասնագետների հավաստմամբ, ճանապարհային աղմուկը վտանգավոր է հատկապես տարեց մարդկանց համար:

Բանն այն է, որ աղմուկը կարող է բարձրացնել արյան ճնշումը, ինչպես նաեւ սթրեսի առաջացման պատճառ դառնալ, ինչը չի կարող չազդել մարդկանց առողջական վիճակի վրա:

Ըստ Informing-ի, մասնագետները նշում են, որ 40 դԲ հզորությամբ երկարատեւ աղմուկը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, 90 դԲ աղմուկը հանգեցնում է լսողության կորստի, իսկ 140 դԲ-ը՝ թմբկաթաղանթի պայթյունի:

Գիտնականները խոշոր քաղաքների իշխանություններին խորհուրդ են տալիս զբաղվել աղմուկի մակարդակի նվազեցման խնդրով՝ նպաստելով քաղաքացիների առողջությանը: