Բաղրամյան պողոտայից այսօր՝ հունիսի 24-ին, քիչ առաջ աղբարկղ տեղափոխող ցուցարար Տիգրան Մադոյանին  բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:Այս մասին հայտարարեցին նստացույցի մասնակիցները:

Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված Տիգրան Մադոյանին:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: