Հարվարդի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխատող մայրերի երեխաները կյանքում ավելի հաջողակ են, քան տնային տնտեսուհիներինը:
Այս դեպքում խոսքն այն մասին է, որ աշխատող կանանց աղջիկները հետագայում հաջող կարիերա են անում, հեշտությամբ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում եւ ավելի շատ աշխատավարձ են ստանում:
Informing-ի փոխանցմամբ, հետաքրքիր է, որ թեեւ աշխատող մոր ընտանիքում մեծացած կանայք այնքան էլ հաճույքով չեն զբաղվում տնային տնտեսությամբ, սակայն ավելի առողջ հարաբերություններ են կառուցում իրենց սեփական ընտանիքում:
Բացի այդ, աշխատող մայրերի որդիներն ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց երեխաների դաստիարակությանը, քան տանը նստած մայրերի որդիները:
Հավելենք, որ հետազոտության համար գիտնականներն աշխարհի 24 երկրներից հավաքված տվյալներ են օգտագործել:




























