Նոր Զելանդիայում Հյու եւ Ջոան Նիզ ամուսինները մահացել են նույն օրը՝ 2 ժամ տարբերությամբ, հաղորդում է The Telegraph-ը: Ամուսինը եղել է 94, կինը՝ 92 տարեկան, նրանք մահացել են Eldon Lodge ծերանոցի իրենց սենյակում:

Նրանց հարազատները նշել են, որ Նիզ ամուսինները անգամ մեկ օր առանց իրար չէին կարողանում ապրել: Նրանց խոսքով, Հյուն ու Ջոանը հայտարարում էին, որ չեն ցանկանում առանց իրար ապրել: Առաջինը մահացել է քաղցկեղից տառապող ամուսինը, որից երկու ժամ անց մահացել է նաեւ կինը՝ կաթվածից, հաղորդում է Gazeta-ն: