Երկրի պտույտի միջազգային ծառայությունը հայտարարել է, որ հունիսի 30-ին համաշխարհային ժամանակը կավելանա մեկ վայրկյանով։

Դա պայմանավորված է Լուսնի եւ Արեւի գրավիտացիայի ազդեցությունը համակարգելու անհրաժեշտությամբ։ Հունիսի 30-ի վերջին րոպեին մեկ վայրկյան ավելացնելը տեղի է ունենում արդեն 25-րդ անգամ՝ սկսած 1971թ., գրում է Informing-ը։

Մասնագետները նշում են, որ լրացուցիչ րոպե ավելացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարին ունի 365 օր, իսկ Երկիր մոլորակին անհրաժեշտ է 365,2-ը Արեւի շուրջ ամբողջական պտույտ կատարելու համար։ Դրա համար էլ հենց կատարվում է ժամանակի շտկումը։