Ռուսաստանիցների մեկ երրորդը վստահ է, որ նախամուսնական սեքսը արեւմտյան պետությունների արժեքները կրկնօրինակելու պատճառով է մտել իրենց հասարակություն։ Այս մասին են վկայում ՎՑԻՈՄ հարցման արդյունքները։

Նշենք, որ մեծամասնությունը  (հարցվածների 52 տոկոսը) նախամուսնական սեռական կապերի պատճառը համարում է բարոյականության անկումը։ Եվս 30 տոկոսը պատճառների թվում նշում է վաղ հասունացումը։

Ընդհանուր առմամբ ռուսաստանցիները սկսել են ավելի չեզոք վերաբերմունք դրսեւորել նախամուսնական սեռական կապերի նկատմամբ, գրում է Lenta-ն։

Հարցվածների մեծ մասը՝ 48 տոկոս, նախամուսանական սեռական կյանքի համար թույլատրելի տարիք է համարում 18-19 տարեկանը։ Եվս 17 տոկոսը կարծում է, որ այդ տարիքային շեմը կարող է լինել 16-17 տարեկանը։ Իսկ 2 տոկոսն էլ նորմալ տարիքային շեմ է համարում 14-15 տարեկանը։