Disney World  ընկերությունը ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Չինաստանի դիսնեյլենդերում արգելել է սելֆիի շտատիվները։

«Ցավոք, շտատիվները անվտանգության առումով մտահոգությունների տեղիք են տալիս»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Քիմ Փրանթին։
Արգելքը ուժի մեջ կմտնի հունիսի 29-ից Ֆլորիդայի եւ Քալիֆորնիայի նահանգների այգիներում։ Իսկ հուլիսի 1-ից՝ Փարիզի եւ Հոնկոնգի զվարճանքի կենտրոններում, գրում է «Ռոսբալտ»-ը։