Facebook –ը հնարավորություն է տալիս ավատարը ներկել ԼԳՏԲ հանրույթի խորհրդանիշը համարվող ծիածանային գույներով։ Նշենք, որ այս նորարարությունը սկսել է գործել այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց օրինականացնել նույնասեռ ամուսնությունները։
Առաջին ԼԳՏԲ գույներով ավատարը հայտնվեց ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջում։
Նա խոստովանել է, որ ուրախ է, որ այսուհետ մարդիկ հնարավորություն կունենան չթաքցնել իրենց սեռական կողմնորոշումը։





























