Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը պարբերաբար ծախսում է բարեգործական նպատակներով՝ բաժանելով այն մանկատան երեխաներին:

Այսօր` օգոստոսի 10-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հերթական միջոցառումն է կազմակերպվել Հայաստանի մանկատների տասնավարտ սաների մասնակցությամբ: Կարեն Կարապետյանը մանկատան շրջանավարտներին է նվիրել իր տարեկան աշխատավարձը` յուրաքանչյուրին 350 հազարական դրամ գումար: Այս տարի նվիրատվություն են ստացել 22 երեխաներ:

Նշենք, որ Կարեն Կարապետյանը նաեւ բավական հայտնի գործարար է: