Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցի դուրս եկած մասնակիցները հայտնվել են իրավապահների շրջափակման մեջ: Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ոստիկանները ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել Բաղրամյան պողոտա, սակայն, որոշ տվյալներով, Ֆրանսիայի հրապարակի կողմից մարդիկ միանում են ցուցարարներին: Բաղրամյանում բողոքի մասնակիցներից առգրավել են բարձրախոսները:

Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ «կենդանի պատ» են կազմել հասարակական գործիչներ, պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Ոստիկանությունը հատուկ տեխնիկա է մոտեցրել ցույցի անցկացման վայր, մեծացել է նաեւ իրավապահների թիվը: Ցանկացած պահի ոստիկանությունը կարող է մաքրել Բաղրամյան պողոտան: