Հունաստանի Ֆինանսների նախարարությանն առընթեր Համակարգային կայունության խորհուրդը բանկերի աշխատանքի արտակարգ միջոցառումների շարք է առաջարկել, որոնք գործելու են հունիսի 29-ից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ֆինանսական ոլորտի աղբյուրը:
Այդ միջոցառումները ձեռնարկվել են՝ կապված «վերջին օրերին միլիարդավոր եվրոների արտահոսքի հետ», որոնք շարունակվում են հանգստյան օրերին բանկոմատներից գումար կանխիկացնելու տեսքով:
Հունիսի 29-ից բանկերը փակվելու են առնվազն 6 աշխատանքային օր, մինչեւ հաջորդ երկուշաբթի՝ հուլիսի 6-ը:
Հունիսի 29-ին չեն աշխատի բանկոմատները, այնուհետեւ կսահմանափակվի առձեռն գումարի տրամադրումը:
Հունիսի 29-ին կփակվի նաեւ Աթենքի բորսան:




























