Ճապոնիայում պատմության մեջ առաջին անգամ ռոբոտների հարսանիք են գրանցել: Այս մասին հաղորդում է Demotix կայքը:
Ամուսնացել են Ֆրոյս անունով ռոբոտն ու նրա անդրոիդ հարսնացուն՝ Յուկիրինը: Պսակադրությանը մասնակցել է նաեւ ռոբոտներին մշակած Մայավա Դենկին:
Ըստ Gazeta-ի, հարսանիքն արել են Տոկիոյի աշխույժ շրջաններից մեկում: Արարողությանը մասնակցել են ինչպես մեծ թվով մարդիկ, այնպես էլ այլ ռոբոտներ:





























