Գիտնականները հայտնում են, որ աշխատանքային օրվա ընթացքում քնելը դրական է ազդում աշխատակիցների աշխատունակության եւ տարբեր խնդիրներ  լուծելու նրանց համառության վրա։

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայումս շատերը քնի դեֆիցիտ են զգում՝ տեւական աշխատանքային օրվա, տանից գրասենյակ երկար ճանապարհի, նախասիրությունների եւ տնային պարտականությունների պատճառով։ Հետազոտության 18-ից 50 տարեկան 40 մարդ է մասնակցել, որոնք երեք օրվա ընթացքում տարբեր փորձարկումների են մասնակցել։

Սկզբում նրանք երեք օր նորմալ քնել են, ապա իրենց առաջարկել են խնդիր լուծել։

Այնուհետ փորձը կրկնել են, բայց մի մասին թողել են ցերեկը մեկ ժամ քնել, մյուսներին ստիպել են տեսանյութ դիտել։ Արդյունքում պարզվել է, որ ցերեկը մեկժամյա քունը զգալիորեն նվազեցնում է հոգեբանական լարվածությունը, բարելավել կենտրոնացվածությունը։