Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երեւանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում կանխվել է 51-ամյա Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը:

Վերջինս Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հսկողությամբ հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր (Կ.Մ.-ի մարմնին առկա էին վնասվածքներ):