Հնդկաստանի Մահարաշթրա նահանգում ավելի քան 4 հազար բժիշկ անժամկետ գործադուլ են սկսել եւ պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։ Այս մասին տեղեկացնում է NDTV-ն։

Գործադուլին մասնակցում են Հնդկաստանի խոշորագույն ֆինանսական կենտրոն հանդիսացող Մումբայ քաղաքի 2 հազար բժիշկ։

Ինչպես հայտարարել է Մահարաշթրայի բժիշկ-ռեզիդենտների կենտրոնական խորհրդի նախագահ Սագար Մունդադան բուժաշխատակիցները պետք է ստանան իրենց կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն եւ հարգանք։ Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կին բժիշկներին լրացուցիչ արձակուրդային օրեր վերցնելու իրավունք տալ, սահմանել հստակ աշխատաժամեր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։