Արեւային մարտկոցով օդանավը, որը իրականացրել է Նագոի-Հավայան կղզիներ չվերթը, իր թռիչքի տեւողության ռեկորդ է սահմանել։ Solar Impulse 2 –ը թռչում է Խաղաղ օվկիանոսի վրայով՝ 80 ժամում անցնելով 5.5 հազար կմ, փոխանցում է BBC News-ը։
Ինքնաթիռը դեռեւս ոչ մի վայրէջք չի կատարել, ընդ որում դեռ վերջնակետին չի հասել։ Ակնկալվում է, որ օդաչու Անդրե Բորշբերգը կգերազանցի սեփական ռեկորդը, գրում է Lenta-ն։





























