Չինական ֆինանսական մի ընկերություն իր աշխատակցուհիներին արգելել է երեխա ունենալ առանց ղեկավարության կողմից նախնական թույլտվություն ստանալու:
Սոցցանցերում հրապարակված ընկերության այդ ներքին փաստաթուղթը թույլատրում է երեխաներ ունենալ միայն ընկերությունում արդեն բավականին աշխատած ամուսնացած կանանց: Ընդ որում, նրանք պետք է դիմում գրեն ծննդաբերության արձակուրդի ցուցակում ներգրավվելու համար, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Առանց ղեկավարության թույլտվության հղիացած բոլոր կանանց որոշել են տուգանել 161 դոլարով, զրկել պարգեւավճարից եւ կարիերա կառուցելու հնարավորությունից:
Փաստաթուղթը լայն արձագանք է գտել Չինաստանում: Պետական լրատվամիջոցները քննադատել են ընկերության անմարդկային վարքը:





























