«Հայպետհիդրոմետը» առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսում եւ անհիմն է համարում մտավախությունը, թե առաջիկա օրերին Երեւանում սպասվում է 45 աստիճան տաքություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, այս մասին հայտարարեց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը՝ անդրադառնալով հասարակության շրջանում առաջացած խուճապին, որի պատճառը ջերմաստիճանի բարձրացման մասին խոսակցություններ են: «46 աստիճան Հայաստանում երբեք չի գրանցվի, խուճապի մատնվելու հիմք չկա»,-վստահեցրեց Պետրոսյանը:
«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի առաջին կարգի մասնագետ Անդրյուշա Ավագյանն էլ հայտնեց, թե առաջիկա օրերին Հայաստանում սպասվող առավելագույն ջերմաստիճանը կլինի 38 աստիճան:



























