Volkswagen New Beetle մեքենան (այն նաեւ «բզեզ» են անվանում) ճանաչվել է ամենականացի մեքենան: Կանայք այդ մեքենայի գնորդների մեջ կազմում են 56,1 տոկոս: Նման եզրակացության է հանգել TrueCar ընկերությունը, որը մասնագիտացել է ավտոմոբիլային շուկայի հետազոտությունների ոլորտում:
Հետազոտողները վերլուծել են ավելի քան 13 միլիոն մեքենաների գրանցման տվյալները, որոնք գրանցվել են ԱՄՆ-ում վերջին երկու տարում: Արդյունքում պարզվել է, որ միայն 9 մակնիշներ են կանանց շրջանում ավելի շատ ընդունված, քան տղամարդկանց:
Բացի «բզեզից», դա Nissan Rogue-ն է (53,5 տոկոսը կանայք են), Hyundai Tucson-ը (53 տոկոս), Volkswagen Eos-ը (53 տոկոս), Volvo S40-ը (51,9 տոկոս), Honda CR-V-ն (51,3 տոկոս), Kia Sportage (50,5 տոկոս), Toyota RAV4-ը (50,4 տոկոս), Nissan Sentra-ն (50,1 տոկոս):
Ընդ որում, ամենականացի մակնիշը ճանաչվել է Kia-ն, որի գնորդների 48,5 տոկոսը կանայք են, նրան հաջորդում են Suzuki-ն (44,2 տոկոս) եւ Mini-ն (43,9 տոկոս): Ամենաոչպոպուլյար մակնիշները ամերիկացի կանանց շրջանում Bugatti-ն է (0 տոկոս), Ferrari-ն (5,6 տոկոս) եւ Lamborghini (6,5 տոկոս):




























