Հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը հեռանկարային է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը կարեւորում է երկաթգծի կառուցումը: Նախագահ Սարգսյանը կարեւորել է դա նաեւ Չինաստան պաշտոնական այցի ժամանակ եւ նշել է, որ դա Մետաքսի ճանապարհի շարունակությունն է»,- ասաց Շարմազանովը:





























