Երեւան-Սեւան ճանապարհին արագաչափ սարքերի տեղադրումն արդարացված է։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը։

«Ինչպես գիտեք, Երեւան-Սեւան մայրուղու վրա բազմաթիվ վթարներ են լինում։ Ցավոք։ Ուստի նախազգուշական միջոցներն այստեղ արդարացված են։ Պատկերացրեք, թե որքան դժբախտ դեպքեր են լինում ամեն տարի, եւ որքան ցանկալի է խուսափել դրանցից»,- նշել է մարզպետը։

Նշենք, որ ոստիկանությունը հայտնել է, թե Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթեւեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ, ուստի ուժեղացվելու է հսկողությունը Երեւան-Սեւան-Դիլիջան, Երեւան-Աշտարակ, Երեւան-Գեղարդ, ինչպես նաեւ Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապահահատվածներում:

Նշված ճանապարհահատվածներում՝ հատկապես Երեւան-Սեւան եւ Սեւան-Երեւան ուղղություններում, սահմանված առավելագույն արագության գերազանցման փաստերը հայտնաբերելու նպատակով, առաջին անգամ կկիրառվեն շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր: