Տավուշի մարզում 21-ամյա աղջիկը խանդի հողի վրա փորձել է ինքնասպանություն գործել: NEWS.am-ի  տեղեկություններով՝ հուլիսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում աղջիկը տանը խանդի հողի վրա ինքնասպանություն գործելու նպատակով դանակով կտրել է ձեռքի արյունատար երակը: Նա «ձախ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ  տեղափոխվել է հիվանդանոց: 

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: