Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» գործարանի հրդեհված հատվածը վերանորոգելու համար մոտ 3,5 մլն դոլար է անհրաժեշտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիք Մանուկյանը:

Նա նշեց, որ հրդեհված արտադրամասը այժմ չի աշխատում, այդտեղ քանդման աշխատանքներ են տանում, սառած ապակին ջարդում են: Գործարանի մյուս արտադրամասերը աշխատում են, իսկ հրդեհի ենթարկված արտադրամասի  չաշխատելու պատճառով այժմ 120 հոգի գործազուրկ է: «Կփորձենք մինչեւ դեկտեմբեր ավարտել աշխատանքները, արդեն թանկանոց քարերը պատվիրել ենք, վեց ամսից երեւի պատրաստ կլինի էլի, վարկ կվերցնենք, կսարքենք: Կառավարությունը չի կարող օգնել, դժվարություններ ունի, գործարանի էդ մասն էլ ապահովագրված չէր»,-ասաց պատգամավորը:

Մելիք Մանուկյանը նշեց, որ այժմ պատվերները քիչ են, բայց այդ արտադրամասի այրվելու պատճառով շատ պատվիրատուներ են կորցրել:

Ավելի վաղ պատգամավորը մեզ հետ զրույցում ասել էր, որ հալեցրած հումքից արտահոսք է եղել եւ հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար,  տուժածներ չկան: Վնասվել էր ամեն ինչ՝ գույքը, հումքը սարքավորումները: Իսկ թե ով էր մեղավոր հրդեհի բռնկման մեջ, Մելիք Մանուկյանն ասել է, որ ոչ ոք, դա անփություայն հետեւանք չէ, տեխնոլոգիական հարց է:նման բաներ լինում են, պարզապես մինչ այս նման ահռելի հրդեհ չէր եղել: