«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում կադրային քաղաքականությունը հրապարակային չէ։ Մենք չգիտենք թե ինչու, որ արժանիքների համար են մարդկանց նշանակում պաշտոնների, եւ ինչու, որ մեղքերի համար ազատում պաշտոնից։ Օրինակ՝ մինչ այս պահը չեն հնչել պաշտոնական հիմնավորումներ, թե ինչ պատճառով է պաշտոնանկ արվել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնապես ասվում է, թե նա է նման ցանկություն հայտնել։ Այդ գաղտնիությունը լայն դաշտ էր բացում զանազան ենթադրությունների համար։ Դա նույնիսկ հիմք տվեց ընդդիմությանը պնդելու, «ռեժիմը» շատ է վախեցել եւ այս հարցում զիջումների գնացել։
Բացարձակապես որեւէ ձեւով չի հիմնավորվել թե ինչու Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին եւ ինչու է նա շարունակում պաշտոնավարել՝ ի հեճուկս այն տեղեկատվության, որը պարբերաբար ի հայտ է գալիս նրա վերանշանակվելուց հետո։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ պաշտոնից ազատումը նույն առեղծվածների շարքից էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























