Ադրբեջանը կցանկանար հավատալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած նոր համանախագահ առավեագույն ջանքեր կգործադրի արդարության հաղթանակի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:

Հիշեցնենք, որ այս տարի փոխվելու են ՄԽ ռուսաստանի եւ ամերիկացի համանախագահները:

Ըստ Ասլանովի՝ համանախագահների փոփոխությունը տեխնիկական հարց է, քանի որ կադրային ռոտացիան վերաբերում է բոլոր ոլորտներին: «Այժմ չես էլ կարող հիշել բոլոր համանախագահների անունները: Մինսկի խումբը համանախագահող երկրների կամարտահայտության ցուցադրումն է: Միաժամանակ համանախագահները մարդիկ են, որ կարող են իրենց խոսքն ասել երկրի քաղաքականության որոշման մեջ»,- նկատել է ադրբեջանցի պաշտոնյան եւ հավելել, որ համանախագահների փոփոխությունը որոշակի ժամանակ կպահանջի, բայց «ամեն մի համանախագահ շարունակելու է նախապես նշված օրակարգով աշխատալ: Այդ պատճառով էլ փոփոխությունը կարելի է դիտարկել որպես ռոտացիայի դրսեւորում, ոչ ավելին»: