ՆԱՏՕ-ի Trident Juncture-2015 զորավարժությունների հրամանատար Հանս Լոթար Դոմրեզեն հույս է հայտնել, որ Ռուսաստանը կտպավորվի դաշինքի նախապատրաստությունը տեսնելով։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհրավիրի որպես դիտորդ մասնակցել զորավարժություններին։
Նշենք, որ Trident Juncture-2015 զորավարժությունները կկայանան հոկտեմբեր-նոյեմբերին Եվրոպայի հարավ-արեւմուտքում։




























