Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, հուլիսի 15-ին, ժամը 15-ին, Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 27-ամյա Գրիգոր Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախությունը/ 1-ին մասի եւ 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքներով: