Հուլիսի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Մեղրի-Երեւան ճանապարհի 128-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել աջակողմյան բարձունքից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: